ՕԳՏԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՖԵՄ ՍՊԸ-ի օգտատիրական համաձայնագիր՝ վաճառքի, առաքման և մատուցվող ծառայությունների վերաբերյալ

1 Փաստաթղթում օգտագործվող սահմանումներ

«ՖԵՄ» ՍՊԸ կողմից իրականացվող սննդի վաճառքի և առաքման ծառայությունների մատուցման շրջանակներում օգտագործվում են հետևել հասկացությունները։

Վաճառող կողմ է հանդիսանում ՖԵՄ ՍՊԸ-ն, որը ստանձնել է որակով և թարմ սնունդ վաճառելու պարտավորությունը։

Գնորդ կողմ է հանդիսանում այն անձը կամ կազմակերպությունը, որը ՖԵՄ ՍՊԸ-ին պատկանող կայքի՝ www.fam.am միջոցով և/կամ ՖԵՄ ՍՊԸ-ի կոնտակտային տվյալների/սոցիալական հարթակների միջոցով կատարել է նախընտրելի սննդի պատվեր և պարտավորվում է վճարել դրա արժեքը։

Վաճառք՝ պայմանավորվածություն, ըստ որի, վաճառողը պարտավորվում է տրամադրել ապրանք կամ ծառայություն, իսկ գնորդը պարտավորվում է կատարել վճարում համաձայն պայմանների։

  • Պատվերի հաստատում՝ կայքում նշված պայմաններով հաճախորդը հաստատում է իր պատվերը՝ համաձայն որոշված գնային և այլ պայմանների։
  • Հաշվարկ և վճարում՝ պատվերը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ վճարումը լիարժեք կատարվում է (այդ թվում՝ առցանց վճարում կամ կանխիկ գումար)։

Առաքում՝ այն գործընթաց, որի միջոցով վաճառողը ներկայացնում է ապրանքը հաճախորդի նախընտրած հասցե՝ հանրային օֆերտայի կամ պատվերի մանրամասների։

Առաքման գործընթացի կազմակերպումը ՖԵՄ ՍՊԸ-ն կարող է իրականացնել ինչպես անձամբ՝ կազմակերպության առաքիչների միջոցով, այնպես էլ օգտվելով համապատասխան կազմակերպությունների մատուցած ծառայություններից։

2 Սննդի պատվիրման և առաքման ծառայության կազմակերպում ՖԵՄ ՍՊԸ-ի կայքի միջոցով։

2․1․ՖԵՄ ԱՊԸ-ի կայքում պատվեր տեղադրելով՝ Հաճախորդը համաձայնվում է, որ ՖԵՄ ՍՊԸ աշխատակազմից Ապրանքն առաքելուց առաջ Պատվերն իրականացնելու և դրա կարգավիճակի մասին Հաճախորդին ժամանակին տեղեկացնելու վրա ազդող հանգամանքների վերաբերյալ Հաճախորդին կարող են ուղարկվել  հաղորդագրություններ, ինչպես նաև կարող է իրականացվել հեռախոսազանգ Հաճախորդի նշած հեռախոսահամարին՝ Ծառայության, Վաճառողի և Առաքիչի աշխատանքի որակը գնահատելու համար։ Եթե Հաճախորդը անջատում է իրեն հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը, Հաճախորդը համաձայնում է իր էլեկտրոնային փոստի հասցեին ստանալ Պատվերի Առաքման ընթացքի, դրա իրականացման հնարավոր կամ անհնար լինելու մասին տեղեկություն։

2․2․ ՖԵՄ ՍՊԸ-ին պատկանող կայքում Պատվեր տեղադրելով՝ Հաճախորդը հաստատում է, որ ամբողջովին ծանոթացել և համաձայն է ՖԵՄ ՍՊԸ-ից սնունդ  և այն առաքման միջոցով ստանալու կանոններին, ամբողջովին հասկանում է ՖԵՄ ՍՊԸ-ի գործողությունների նշանակությունն ու հետևանքները, ամբողջովին հասկանում է Ծառայությունից օգտվելու պայմանները, ինչպես նաև ընդունում առաքման գնագոյացման պայմանները։

2․3․ ՖԵՄ ՍՊԸ-ն իրավունք ունի արգելափակել Հաճախորդի՝ Ծառայությունից օգտվելու և Պատվեր կատարելու հնարավորությունը՝ Ապրանքի և Առաքման, ինչպես նաև տեղադրված Պատվերի վճարները նախկինում չկատարելու դեպքում, ՖԵՄ ՍՊԸ-ի  պայմանները խախտելու դեպքում։

2․3․ Պատվեր տեղադրելու համար Հաճախորդը, կարդալով Ապրանքի և Առաքման մասին տեղեկությունը, կայքի միջոցով նշում է պատվերի համար անհրաժեշտ բոլոր տվյալները, այդ թվում՝ Հաճախորդի անձնական տվյալները, առաքման ամբողջական հասցեն (բնակավայրի անվանումը, մետրոյի կայարանը (առկայության դեպքում), փողոցը (պողոտան, մայրուղին և այլն), տան համարը (մասնաշենքի, կառույցի համարը և այլն), մուտքի համարը, բնակարանի համարը, հարկը, դոմոֆոնի ծածկագիրը (առկայության դեպքում)), ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և այլն), վճարման եղանակը, հետո սեղմում է «Ուղարկել պատվերը» կոճակը (կամ համանման կոճակ) Ծառայության մեջ։ Պատվեր տեղադրելով` Հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել է և անվերապահորեն համաձայնում է ՖԵՄ ՍՊԸ-ի սահմանած պայմաններին, ինչպես նաև ծանոթացել է Ապրանքի և Առաքման մասին տեղեկությանը, որը տեղադրված է կայքում։  Նշված բոլոր տվյալների պահպանումը կազմակերպվում է ՖԵՄ ՍՊԸ-ի գաղտնիության քաղաքականության միջոցով։

2․4․ ՖԵՄ ՍՊԸ-ին պատկանող կայքի համապատասխան ցուցումներին հետևելով Հաճախորդը ընտրում է առկա տեսականուց իր ցանկացած տեսակի և քանակի սնունդ, ավելացնում է դրանք զամբյուղում և ընտրելու գործընթացն ավարտելուց հետո սեղմում պատվիրել կամ համանման այլ կոճակը։

2․5․ Հաճախորդի հետ հանրային պայմանագիրը կնքվում է այն պահին, երբ Հաճախորդը ավարտելով ընտրությունը, սեղմում է «Ճիշտ է․ վճարել» կոճակը (կամ համանման կոճակ) Պատվերի ձևում։ Նշված կոճակը սեղմելուց հետո Հաճախորդին տրվում է սահմանափակ ժամանակ վճարում կատարելու համար։ Եթե որևէ պատճառով նշված ժամկետում վճարում չի կատարվում, ապա Վաճառողի և Հաճախորդի միջև պայմանագիրը համարվում է չկնքված:

   2․6․ Պատվերը կատարելուց հետո հաշված րոպեների ընթացքում Հաճախորդը կայքի կամ SMS ծառայության միջոցով ստանում է պատասխան առ այն, որ Պատվերը ստացվել է և առաքումը կկատարվի X ժամանակահատվածում։

3 Պատվերի չեղարկման հետևյալ հնարավոր դեպքերը

Վաճառող ՖԵՄ ՍՊԸ-ն կարող է չեղարկել Պատվերը՝ հետևյալ դեպքերում.

3.1. Եթե Վաճառողը չի կարողացել կապ հաստատել Հաճախորդի հետ այն կոնտակտային տվյալներով, որոնք Հաճախորդը նշել է Պատվերը տեղադրելիս,

3.2. Եթե Վաճառողը չի կարող ամբողջությամբ կատարել Պայմանագիրը, նա իրավունք ունի չեղարկել Պատվերը՝ կապվել Օգտատիրոջ հետ Օգտատիրոջ նշած հեռախոսահամարով՝ Պատվերի կազմը փոխելու համար: Պատվերը փոխելու մասին տեղեկությունը արտացոլվում է նաև Ծառայությունում՝ Հաճախորդի կողմից նման փոփոխությունները հաստատելու հնարավորությամբ: Պատվերը համարվում է տեղադրված նոր պայմաններով, եթե Հաճախորդը համաձայնում է այդ պայմաններին հետևյալ եղանակներից մեկով. ա) հեռախոսով. բ) Ծառայության միջոցով:

3.3. Պատվերը տեղադրած Հաճախորդը պարտավոր է ներկա գտնվել Առաքման հասցեում՝ Պատվերը ստանալու համար, ինչպես նաև ապահովել Ապրանքի ընդունումը և վճարումը Առաքման պահին: Եթե Հաճախորդը ներկա չէ Առաքման հասցեում, եթե անհնար է հանձնել Ապրանքը Հաճախորդին վերջինիս գործողություններից կամ անգործությունից բխող պատճառներով, եթե Հաճախորդը հրաժարվում է ընդունել Ապրանքը (բացառությամբ այն դեպքերի, երբ Ապրանքը անբավարար որակի է կամ չի համապատասխանում Օգտատիրական համաձայնագրի սահմանված կարգով Հաճախորդի տեղադրած Պատվերի պայմաններին), ապա 10 րոպե սպասման ժամանակը լրանալուն պես համարվում է, որ Հաճախորդը հրաժարվել է Վաճառողի և (կամ) Առաքիչի հետ Պայմանագիրը (Պայմանագրերը) կատարելուց։ Ընդ որում Հաճախորդի վճարած դրամական միջոցները Ապրանքի և Առաքման համար ուղարկվում են փոխհատուցելու Վաճառողի և Առաքիչի ծախսերը և ենթակա չեն վերադարձման:

3.4. Եթե Հաճախորդին հանձնված Ապրանքը Հաճախորդի կարծիքով անբավարար որակի է և (կամ) չի համապատասխանում Հաճապորդի կողմից տեղադրած Պատվերին, Հաճախորդը պարտավոր է անհապաղ ուղարկել առաքված Ապրանքի լուսանկարը և Ապրանքի թերությունների նկարագրությունը ՖԵՄ ՍՊԸ-ին  հետադարձ կապի միջոցով։ Դրա հետ կապված հետագա գործողությունները որոշվում են ՖԵՄ ՍՊԸ-ում՝ հաշվի առնելով Հաճախորդի լավագույն շահի ապահովումը։

3.5. Ապրանքի Առաքումով իրականացնելու դեպքում համարվում է, որ Վաճառողը կատարել է Պայմանագրով նախատեսված Ապրանքը Հաճախորդին փոխանցելու իր պարտավորությունը այն պահին, երբ փոխանցում է Ապրանքը (պատշաճ որակի և Հաճախորդի տեղադրած Պատվերին համապատասխան) Առաքիչի ներկայացուցչին:

3.6. Ծառայությունում նշված Ապրանքի պատրաստման և (կամ) վաճառքի ժամանակը մոտավոր է: Եթե Հաճախորդը և Վաճառողը և (կամ) Առաքիչը այլ բան չեն համաձայնեցրել, ապա Հաճախորդի կողմից Պատվերին սպասելու փաստացի ժամանակը կարող է կազմել 15-20 րոպե Ծառայությունում նշված ժամանակից, և դա չի համարվում ծառայությունների մատուցման ժամկետի խախտում Վաճառողի և (կամ) Առաքիչի կողմից:

3.7. Եթե Պատվերի կատարումն անհնար է այն պատճառով, որ Վաճառողը չի հաստատել Պատվերն ընդունելու պատրաստականությունը, չկան ազատ Առաքիչներ, ովքեր կարող են իրականացնել Պատվերի Առաքումը, ինչպես նաև այլ պատճառներով, որոնք խանգարում են Վաճառողին կամ Առաքիչին կատարել Պատվերի հետ կապված պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով, Վաճառողն իրավունք ունի չեղարկել Պատվերը՝ Հաճախորդին վերադարձնելով Պատվերի համար վճարված դրամական միջոցները:

4. Ծառայության օգտագործումը, Ծառայության առանձին գործառույթներ

4.1. Վաճառողն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ սահմանափակել Հաճախորդի մուտքը Ծառայություն (կամ Ծառայության որոշակի գործառույթներ, եթե դա տեխնիկապես հնարավոր է) նրա գրանցահաշիվն օգտագործելու միջոցով կամ ամբողջությամբ արգելափակել Հաճախորդի գրանցահաշիվը, եթե Հաճախորդը կրկնակի խախտել է Օգտատիրական համաձայնագիրը և (կամ) Կարգավորող փաստաթղթերը, կամ Հաճախորդի նկատմամբ կիրառել այլ միջոցներ՝ Օգտատիրական համաձայնագրին և Կարգավորող փաստաթղթերին, ինչպես նաև օրենսդրության պահանջներին կամ երրորդ անձանց իրավունքներին ու օրինական շահերին հետևելու համար։

5. Վճարում Ապրանքի և (կամ) Առաքման համար

5.1. Հաճախորդը վճարում է կատարում Ապրանքի և (կամ) Առաքման համար իր տեղադրած Պատվերի շրջանակներում։

5.2. Վաճառողին հասանելի է Կից բանկային քարտից անկանխիկ վճարում կատարելու ամբողջ գործառույթը։ Ապահովելով անկանխիկ վճարման հնարավորությունը՝ Վաճառողը միաժամանակ չի երաշխավորում Ծառայության աշխատանքի մեջ սխալների և խափանումների բացակայությունը:

5.3. Վաճառողին հասանելի է Առաքիչին (կամ Վաճառողի կողմից ներգրաված երրորդ կողմին, եթե Վաճառողը ներգրավում է երրորդ կողմի՝ Ապրանքն Հաճախորդին առաքելու համար) կանխիկ կամ POS-տերմինալների միջոցով բանկային փոխանցումով վճարումներ կատարելու գործառույթը, եթե Առաքիչն է իրականացնում Ապրանքի Առաքումը։ Այդ դեպքում Առաքիչը (կամ նրա ներգրաված երրորդ կողմը) Ապրանքի համար դրամական միջոցներ ընդունելիս գործում է Վաճառողի հանձնարարականով։

5.4. Առաքման և (կամ) Ապրանքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը) Վաճառողին տալիս են անմիջապես Առաքիչը ՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հաճախորդն ուղարկում է անդորրագրի կամ անդորրագրերի բովանդակության վերաբերյալ հարցերը անմիջապես Վաճառողին։

5.5. Վաճառողը կարող է նշել Կից բանկային քարտի հետևյալ տվյալները Ծառայության և կամ Վաճառողի կայքի ինտերֆեյսում․

  • Բանկային քարտի սեփականատիրոջ անունը («cardholder»),
  • Բանկային քարտի համարը,
  • Վավեր է մինչև,
  • Անվտանգության ծածկագիրը։

Եթե բանկային քարտի տվյալները հավաստի են, վավեր, և տեխնիկապես հնարավոր է օգտագործել տվյալ քարտը Ծառայության շրջանակներում, ապա նշված բանկային քարտը ձեռք է բերում «Կից» կարգավիճակը և կարող է օգտագործվել անկանխիկ վճարումների համար: Բոլոր Կից քարտերը ցուցադրվում են Ծառայության ինտերֆեյսում:

5.6. Վաճառողն իրականացնում է անկանխիկ վճարումը վճարումների ընդունման լիազորված գործակալի կամ էլեկտրոնային դրամական միջոցների գործակալի մասնակցությամբ, որը կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում՝ Կից քարտը թողարկող բանկի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով:

5.7. Սույն համաձայնագրի 5․5 կետի համաձայն իր տվյալները նշելով և հետագայում Կից քարտն օգտագործելով՝ Հաճախորդը հաստատում և երաշխավորում է, որ նշել է հավաստի և ամբողջական տեղեկություն իր անունով թողարկված վավեր բանկային քարտի մասին, հետևում է միջազգային վճարային համակարգերի կանոններին և Կից քարտը թողարկած բանկի պահանջներին, այդ թվում՝ անկանխիկ վճարումների իրականացման կարգի հետ կապված:

5.8. Վաճառողը հասկանում և համաձայնում է, որ Ծառայության մեջ գրանցվելիս իրեն հատկացված մուտքանվան և գաղտնաբառի միջոցով մուտքի լիազորություն ստանալուց հետո կատարված բոլոր գործողությունները, այդ թվում՝ Կից բանկային քարտի միջոցով անկանխիկ վճարումները, համարվում են Հաճախորդի կողմից կատարված:

5.9. Եթե Հաճախորդը համաձայն չէ անկանխիկ վճարման փաստի և (կամ) գումարի և Ծառայության շրջանակներում Կից քարտի օգտագործմանը վերաբերող այլ հարցերի հետ, Հաճախորդը կարող է դիմել Վաճառողին սույն Օգտատիրական համաձայնագրում նշված տվյալներով անկանխիկ վճարման կամ դիմելու պատճառ հանդիսացած այլ գործողությունների կամ իրադարձությունների օրվանից 14 օրվա ընթացքում:

Եթե այդ դիմումից հետո ստուգման արդյունքների հիման վրա Վաճառողը որոշում է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնել անկանխիկ վճարման գումարը, ապա գումարը վերադարձվում է այն բանկային քարտի հաշվին, որով կատարվել է անկանխիկ վճարումը։ Դրամական միջոցների վերադարձման կարգն իրականացվում է վճարումների ընդունման լիազորված գործակալի կամ էլեկտրոնային դրամական միջոցների գործակալի մասնակցությամբ և կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում՝ Կից քարտը թողարկած բանկի) և այլ հաշվարկների մասնակիցների կանոններով:

Սույն և հարակից այլ պարագաներում գումարի վերադարձը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

5.10. Վաճառողն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի Հաճախորդից պահանջել հաստատել Ծառայությունում իր նշած տվյալները, այդ թվում՝ Կից քարտի տվյալները, և այդ կապակցությամբ պահանջել հաստատող փաստաթղթեր (մասնավորապես՝ անձը հաստատող փաստաթղթեր), որոնք չներկայացնելը Վաճառողի հայեցողությամբ կարող է դիտվել որպես կեղծ տեղեկության տրամադրում և հանգեցնել Օգտատիրական համաձայնագրի 2․3․ կետով նախատեսված հետևանքներին։

5.10. Ապրանքի և (կամ) Առաքման՝ Օգտատիրական համաձայնագրով նախատեսված կանխիկ և անկանխիկ վճարման հետ կապված հարցերով Հաճախորդն իրավունք ունի դիմել Վաճառողին։  

6. Այլ պայմաններ

6.1. Հաճախորդը հաստատում է, որ գործունակ է և լրացել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքը` Վաճառողի հետ պայմանագրեր կնքելու, ինչպես նաև Օգտատիրական համաձայնագրով նախատեսված այլ գործարքներ կատարելու համար:

6.2. Վաճառողը պատասխանատվություն չի կրում հետևյալի համար.

Ծառայության աշխատանքի ժամանակավոր խափանումները և ընդհատումները և (կամ) Հաճախորդներին Պատվեր տեղադրելու հնարավորություն տվող գործառույթի հասանելիությունը և դրանց հետևանքով տեղեկության կորուստը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ՝ Ֆորս-մաժորային իրավիճակներ։

6.3. Եթե Ծառայությունում այլ բան նախատեսված չէ, Ծառայությունում նշված բոլոր գները ներառում են ԱԱՀ:

6.4. Տեղեկություն ՖԵՄ ՍՊԸ-ի մասին՝

Անվանումը՝ «ՖԵՄ» ԱՊԸ

Տեղադրության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մալաթիա-Սեբաստիա, Մուշ 160

Գրանցման համարը՝ 290․110․1438804

Գրանցման ամսաթիվը՝ 12․02․2025

ՀՎՀՀ՝ 01359827

Հրապարակման ամսաթիվը՝ 19․05․2025

Սույն համաձայնագրում կատարվելիք փոփոխությունների դեպքում ՖԵՄ ՍՊԸ-ի կայքէջում տեղադրվում է դրա լրացված տարբերակը։