Մեր մասին
ՖԵՄ-ը ընտանիքի, ընկերների, մարդկանց մասին է, ովքեր անկեղծորեն սիրում, վստահում և հոգ են տանում միմյանց մասին։
Հենց այս արժեքներով էլ առաջնորդվելով՝ հոգատարությամբ պատրաստում ենք թարմ և բարձր որակի սնունդ։
Ամեն ինչ, մթերքների ընտրությունից, խոհանոցում պատրաստվող ուտեստներից մինչև պատվերի հետ տարվող զրույցներն ու վերջնական առաքումը, նախատեսված է մի նպատակի համար՝ փոխանցել հոգատարություն և անմոռանալի համեր:
Մենք հավատում ենք, որ սեղանի շուրջ հավաքված ընտանիքը, ընկերները կամ գործընկերները միավորվում են ոչ միայն համեղ ուտելիքով, այլ նաև այն դրական էներգիայի, որը փոխանցվում է մեր աշխատանքի միջոցով։
FAM-ն ընտանեկան սերն է՝ մատուցված ափսեով։ Այն ավելի է, քան պարզապես սննդի առաքման ծառայություն։

Տեսլական
Վերափոխել սննդի մատակարարման գործընթացը՝ ստեղծելով գլոբալ ցանց, որը հիմնված է հոգատարության վրա։
FAM-ի նպատակն է աշխարհում ամենուր տարածել հոգատարության համը՝ ոչ միայն որպես խոսք, այլ որպես խոստում, որն արտացոլում է այն, ինչ անում ենք։
Առաքելություն
Մենք միավորում ենք մարդկանց բացառիկ համերի, ընտանեկան ջերմության և անմոռանալի փորձառությունների շուրջ՝ օգտագործելով բացառապես թարմ և բարձր որակի սնունդ։
Արժեքներ
- Հոգատարություն
Ամեն ուտեստում՝ կարևորելով յուրաքանչյուրին։ - Ընտանեկան ջերմություն
Մենք փոխանցում ենք տան, վստահության ու սրտացավ հարաբերությունների մթնոլորտը։ - Որակ և թարմություն
Մեր ուտեստները պատրաստվում են բարձր որակի բաղադրիչներով։ - Կապ մարդկանց միջև
FAM-ը պարզապես սննդի մասին չէ. այն կապ է՝ ընտանիքի, ընկերների, գործընկերների միջև։ - Հիշողություններ և պահեր
Մենք ստեղծում ենք հիշարժան պահեր՝ ամեն պատվերի հետ միասին։