ՖԵՄ -ը ընտանիքի, ընկերների, մարդկանց մասին է, ովքեր անկեղծորեն սիրում, վստահում և հոգ են տանում միմյանց մասին։
Հենց այս արժեքներով էլ առաջնորդվելով՝ հոգատարությամբ պատրաստում ենք թարմ և բարձր որակի սնունդ։
Ամեն ինչ, մթերքների ընտրությունից, խոհանոցում պատրաստվող ուտեստներից մինչև ձեր պատվերի հետ տարվող զրույցներն ու վերջնական առաքումը, նախատեսված է մի նպատակի համար՝ փոխանցել հոգատարություն, ջերմություն և սեր:
Մենք հավատում ենք, որ սեղանի շուրջ հավաքված ընտանիքը, ընկերները կամ գործընկերները միավորվում են ոչ միայն համեղ ուտելիքով, այլ նաև այն դրական էներգիայի, որը փոխանցվում է մեր աշխատանքի միջոցով։
FAM-ն ընտանեկան սերն է՝ մատուցված ափսեով։ Այն ավելի է, քան պարզապես սննդի առաքման ծառայություն։
Տեսլական
Վերափոխել սննդի մատակարարման գործընթացը՝ ստեղծելով գլոբալ ցանց, որը հիմնված է հոգատարության վրա։
FAM-ի նպատակն է աշխարհում ամենուր տարածել հոգատարության համը՝ ոչ միայն որպես խոսք, այլ որպես խոստում, որն արտացոլում է այն, ինչ անում ենք։
Առաքելություն
Մենք միավորում ենք մարդկանց բացառիկ համերի, ընտանեկան ջերմության և անմոռանալի փորձառությունների շուրջ՝ օգտագործելով բացառապես թարմ և բարձր որակի սնունդ։
Արժեքներ