О нас

ՖԵՄ -ը ընտանիքի, ընկերների, մարդկանց մասին է, ովքեր անկեղծորեն սիրում, վստահում և հոգ են տանում միմյանց մասին։
Հենց այս արժեքներով էլ առաջնորդվելով՝ հոգատարությամբ պատրաստում ենք թարմ և բարձր որակի սնունդ։

Ամեն ինչ, մթերքների ընտրությունից, խոհանոցում պատրաստվող ուտեստներից մինչև ձեր պատվերի հետ տարվող զրույցներն ու վերջնական առաքումը, նախատեսված է մի նպատակի համար՝ փոխանցել հոգատարություն, ջերմություն և սեր:

Մենք հավատում ենք, որ սեղանի շուրջ հավաքված ընտանիքը, ընկերները կամ գործընկերները կապվում են ոչ միայն համեղ ուտելիքով, այլ նաև այն դրական էներգիայով, որը փոխանցվում է մեր աշխատանքի միջոցով։

FAM-ն ավելին է, քան արագ սնունդը. սա ընտանեկան սերն է՝ մատուցված ափսեով։

Տեսլական

Վերափոխել սննդի մատակարարման գործընթացը՝ ստեղծելով գլոբալ ցանց, որը հիմնված է հոգատարության, վրա։ Մեր նպատակն է տարածել ընտանեկան սերն ու համը՝ որտեղ էլ որ լինեք՝ ընտանիքի, ընկերների կամ ինքներդ ձեզ հետ։

FAM-ի նպատակն է աշխարհում ամենուր տարածել «Taste of Care»-ը՝ ոչ միայն որպես խոսք, այլ որպես խոստում, որն արտացոլում է այն, ինչ անում ենք։

Առաքելություն

FAM-ն ավելի է, քան պարզապես սննդի առաքման ծառայություն։
Մենք միավորում ենք մարդկանց բացառիկ համերի, ընտանեկան ջերմության և անմոռանալի փորձառությունների շուրջ։

Արժեքներ

  • Հոգատարություն
    Ամեն ուտեստում՝ կարևորելով յուրաանչյուրին։
  • Ընտանեկան ջերմություն
    Մենք փոխանցում ենք տան, վստահության ու սրտացավ հարաբերությունների մթնոլորտը։
  • Որակ և թարմություն
    Մեր ուտեստները պատրաստվում են բարձր որակի բաղադրիչներով
  • Կապ մարդկանց միջև
    FAM-ը պարզապես սննդի մասին չէ. այն կապ է՝ ընտանիքի, ընկերների, գործընկերների միջև։
  • Հիշողություններ և պահեր
    Մենք կառուցում ենք հիշարժան պահեր՝ ամեն պատվերի հետ միասին։